Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարարը կայցելի Հայաստան
Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։
Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Շեֆ-խոհարար Միլիկենը կարողացել է որպես կին ձեռներեց բազմաթիվ արգելքներ հաղթահարել, առաջ քաշել պարենային կայունության մի շարք նախաձեռնություններ ու ամերիկյան հանրությանը հրամցնել իր նորարարական մոտեցումները Too Hot Tamales ամերիկյան հեռուսաշոուի եթերից։
Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր և աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ՝ շեշտադրելով նորարարությունները, պարենային կայունությունը, ձեռներեցությունը և կանանց համար հնարավորությունների ապահովումը։ Այս ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։
Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայցելեն պարենային արտադրամասեր, որոնք գործակցում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջինիս գյուղի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները