Չի լինի՞ «Շողակաթ»-ը փակենք, նրա 206 մլն դրամը տանք Հ1-ին. Արսեն Թորոսյան
«Հենց նոր մի նոր աղբյուր հայտնաբերեցի մեր համար։ Չի՞ լինի՝ այդ 206 մլնն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի իր հաղորդումների մշակութային կրթական բազան, և «Շողակաթ»-ի հարցն ընդհանրապես փակենք»,- Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին հարցրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։
Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք կա վիճակագրություն, թե քանի հոգի է նայում «Շողակաթը», նրա նպատակահարմարությունը ստուգվել է՞։
«Ենթադրում եմ, որ օրենքով է այդ ամեն ինչը կարգավորվում, բայց մենք կարանք փոխենք այդ օրենքը։ Կարող ենք այն հանենք և գումարները բյուջեով վերաբաշխենք Հանրային հեռուստաընկերությանը»,- հայտարարեց Թորոսյանը։
Արա Շիրինյանը հայտնեց, որ 206 մլն դրամը ընդհանրապես որևէ ալիք պահելու համար գումրա չէ։
Նշելով, որ գումարը իրոք փոքր է՝ Թորոսյանը կրկին բարձրացրեց «Շողակաթը» ՀԸ-ն գոյության նպատակահարմարության հարցը։
Շիրինյանն արձագանքեց, որ եվրոպական չափանիշի պահանջ է ունենալ կրթամշակութային հանրային սփռման հեռուստաալիք։
Հարակից հրապարակումներ`
- Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
- Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին