Արցախից բռնի տեղահանված 17 հազար երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 17 000 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հայտնել է, որ Քոլեջներում և ուսումնարաններում ունենք 1160, իսկ բուհերում՝ 2065 տեղահանված ուսանող: Ֆինանսական աջակցություն է տրվել նաև բռնի տեղահանված ընտանիքների այն ուսանողներին, որոնք Հայաստանի բուհերի, քոլեջների և ուսումնարանների ուսանողներ էին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Արցախից բռնի տեղահանված մանկավարժների համար գործարկվել է ուսուցիչների գործուղման ծրագիրը, որը նրանց հնարավորություն է տվել արտամրցութային կարգով աշխատել Հայաստանի մի շարք մարզային դպրոցներում: «Այս պահի դրությամբ 353 ուսուցիչ գործուղվել է մարզային բնակավայրերի դպրոցներ. աշխատավարձից բացի՝ նրանք ստանում են 30 տոկոս հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ նաև լրացուցիչ 50000 դրամ հավելավճար: Որոշ ուսուցիչներ էլ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով. ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ, 500 ուսուցիչներ են աշխատում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան