Բագրատ Սրբազան. Իշխանական փորձագետներին մենք վճարենք, կասեն՝ շարժումը տիեզերական նշանակություն ունի
«Իշխանական քաղաքագետ-փորձագետներին մենք գումար վճարենք, իրենք կասեն, շարժումը համաշխարհային, տիեզերական նշանակություն ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ըստ իշնական փորձագետների, շարժումը մարում է, մաշեցվում է։
Սրբազանն ասաց՝ այդ մարդիկ փող աշխատող են, նրանց համար ոչ երկիր կա, ոչ հայրենիք, ոչ պետություն։
«Նայեք անաչառությունն այդ մարդկանց, չունեն։ Իրենց համար իրենց որովայնը, իրենց տրված արծաթը... վստահեցնում եմ ձեզ, եթե այսօր Մադագասկարից իրենց վճարեն, իրենք լրիվ ուրիշ բան են խոսելու, այսօր ամերիկյան քարոզչության մեջ են, վաղը Ռուսաստանից գումար ստանան, Ռուսաստանի մասին են խոսլու նույն ջանասիրությամբ և հակառակը։ Այս մարդիկ ոչ սրբություն ունեն, ոչ հայրենիք ունեն, ոչ պետություն ունեն, վաղն էլ կթողնեն, կգնան երկրից։ Լավ էին բնորոշել, դրանք փորձագետներ չեն, փորձանքագետներ են, փորձանքագետներ էլ չեն, փորձանքաբերներ են, մի հատ պստիկ խումբ, որ դեմները խոսաս, ուղղակի կչորանան տեղում։ Այդ մարդկանց չափման միավորը փողն է, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Վճռական փուլ ենք մտել
- ՈՒՂԻՂ․ Մարդիկ պետք է իրական տեղեկություն ունենան․ Բագրատ սրբազանը՝ Վարդենիսում սպասվող հանրահավաքի մասին