Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում , խոսելով սահմանազատման և սահմանագծմանը վերաբերող խնդիրներից, նախ հիշեցրեց՝ 4-6 տարի առաջ որտեղ էր սահմանագիծը, իսկ հիմա որտեղ է։
«Քիչ առաջ նախկին համայնքապետի հետ էի խոսում։ Իր թղթով վավերացված հողերն այլևս թշնամու ձեռքում են, մարդկանց իրավունքով հողերը՝ խոտհարք, արոտավայր, ո՞ւր են այդ հողերը»։
Նա նշեց, որ Տավուշը միշտ եղել է ամենապաշտպանված գյուղերից մեկը, իսկ հիմա ինչ է կատարվում այնտեղ։
«Ասում են՝ 2,5 գյուղ զիջեցինք, տեղը ստացանք ռիսկերի նվազեցում։ Սա ուղղակի հանցագործություն է։ Հիմա դուք ապրում եք այս գյուղում , ինչ է նշանակում ռիսկերի նվազեցում, ասենք՝ տասը փամփուշտ էին կրակում, հիմա կարող ա չորսը կրակե՞ն։ Այս անարգանքը միայն իշխանություններինը չէ, նաև մերն է։ Այս անպատվությունը նաև լայն իմաստով՝ մերն է, դրա համար ենք ոտքի կանգնել։ Ուզում ենք արժանապատվություն ունենալ։ Ուզում ենք, որպեսզի աշխարհը մեզ հետ խոսի, ոչ թե մեզ վրա խոսի։ Սա այն անպատիվ իրականությունն է, որի մեջ ապրում ենք»,- նշեց սրբազանը։
Բագրատ սրբազանի համոզմամբ՝ այս արնաքամությունը պետք է կտրվի, ինչ գին էլ պահանջվի։
«Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև, կանգնած ենք Հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։ Ոմանք՝ ստախոսի գլխավորությամբ, հետ չեն կանգնելու իրենց ճանապարհից, որը պարտադրված է, ոչ թե բանակցված»,- նշեց սրբազանը՝ հավելելով․ «Ես ասել եմ՝ պատրաստ եմ ամեն ինչի։ Բացարձակ ոչինչ չկա այս կյանքում, որ ինձ կարող է վախեցնել, չկա՛։ Մահվան աչքերի մեջ էլ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև էն տղաների աչքերին, որոնք էս ձեռքերով հուղարկավորել եմ։ Դա էլ եմ տեսել, բայց ինձ այդ նույն կարգավիճակում պատկերացրել եմ, բայց՝ անարգված։ Ես չեմ ուզում այդ օրն ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան
- Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է․ Սուրեն Պետրոսյան
- Այն արհավիրքները, դժբախտությունները, որոնք կան Տավուշում, ձեզ քաջածանոթ են․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում
- Հողը տալով ապագա լինո՞ւմ ա, տասը գյուղ էլ էս տարածքից է ուզում տա․ Սոթքի բնակիչ
- Սոթքում ևս Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով
- Վարդենիսը դիմավորում է Բագրատ Սրբազանին