«Աջ ձեռքը՝ սրտին», Սոթքում, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, երգում են օրհներգը
Մենք հանդիպելու ենք Երևանում՝ Հանրապետության հրապարակում։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին , հանդիպելու ենք Հանրապետության հրապարակում, որպեսզի մեր կյանքի սրբագրման նոր էջն սկսենք։ Աստված օրհնի բոլորիդ»,- ասաց սրբազանը, որին ողջունեցին բարձր ծափահարություններով։
Սրբազանը այնուհետև նշեց, որ կանգնած են հանրապետության խոշտանգված սահմանին և ձեռքը՝ սիտին պետք է միասին երգեն պետության օրհներգը։
«Աջ ձեռքը՝ ձախ սրտին»,- ասաց սրբազանն ու կոչ արեց երգել ՀՀ օրհներգը։
«Մենք գալիս ենք խաղաղության համար՝ երկարատև, կայուն, պատվով, կոփած խաղաղության համար, ոչ խեղճ, թշվառ ու մուրացիկ, հանձնվող խաղաղության համար։ Մենք գալիս ենք հաղթանակած խաղաղության համար, որովհետև ապրելու այլընտրանք չունենք»,- իր խոսքը եզրափակեց Գալստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ հրամանատարական կազմին կարելի է պարգևատրել «Թալիաթ փաշա» մեդալով․ Հակոբ Ավետյան
- Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև․ Բագրատ սրբազան
- Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան
- Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է․ Սուրեն Պետրոսյան
- Այն արհավիրքները, դժբախտությունները, որոնք կան Տավուշում, ձեզ քաջածանոթ են․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում
- Հողը տալով ապագա լինո՞ւմ ա, տասը գյուղ էլ էս տարածքից է ուզում տա․ Սոթքի բնակիչ
- Սոթքում ևս Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով
- Վարդենիսը դիմավորում է Բագրատ Սրբազանին