Բայրամով. Ադրբեջանը ստացել է խաղաղության վերաբերյալ խմբագրած տարբերակը, հարցերը հիմա ավելի քիչ են
«Մի քանի օր առաջ մենք ստացել ենք նոր նախագիծ Հայաստանից։ Ուզում եմ նշել, որ հիմա համաձայնագրում բաց մնացած հարցերն ավելի քիչ են»,-հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հիշեցնենք, որ երեկ հունիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան