Այն արհավիրքները, դժբախտությունները, որոնք կան Տավուշում, ձեզ քաջածանոթ են․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորին շնորհակալություն հայտնեց Սոթքի բնակիչներին՝ ջերմ ու լավ դիմավորելու համար։ Այնուհետև ներկայացրեց, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ստեղծվել է Տավուշում՝ Սրբազան հոր առաջնորդությամբ։
«Այն արհավիրքները, որոնք կան Տավուշում, ձեզ քաջածանոթ են։ Այս իշխանությունների վարած հակահայ քաղաքականության արդյունքում Գեղարքունիքի մարզը դարձել է սահմանապահ, սահմանամերձ մարզ։ Այն ինչ կատարվում է Տավուշում, երբ թշնամին եկել և մեր գյուղերի մեձակայքում հաստատվել է և այսօր Կիրանց գյուղը կիսվել է երկու մասին, դուք ծանոթ եք այս ողջ ընթացքի արհավիրքին, դժբախտություններին ու դժվարություններին»,- ասաց պատգամավորը։
Դանիելյանը շեշտեց, որ այս իշխանություններն ունակ չեն պաշտպանելու ո՛չ տավուշցու և ո՛չ էլ Գեղարքունիքի մարզի բնակչի անվտանգությունը։
«Նրանք մի բան գիտեն՝ մեզանից ինչ կուզի թշնամին, մենք հլու ու հնազանդ պետք է կատարենք բոլոր պահանջները։ Որևէ մի կետ, սահման չկա, որտեղ կավարտվեն Ադրբեջանի պահանջները և չկա մի կետ, երբ այս իշխանությունները կասեն՝ սա մեր կարմիր գիծն է և մեր հողից տալու ոչ մի բան չունենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այս պահին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղի է ունենում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հանրահավաքը։
Հարակից հրապարակումներ`
- Հողը տալով ապագա լինո՞ւմ ա, տասը գյուղ էլ էս տարածքից է ուզում տա․ Սոթքի բնակիչ
- Սոթքում ևս Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով
- Վարդենիսը դիմավորում է Բագրատ Սրբազանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան