Աղետի գոտում համաճարակի վտանգ կա մեծ քանակությամբ տիղմի և անկած կեդանիների պատճառով. Գնել Սանոսյան
«Հանրապետական, մարզային, համայնքային հանձնաժողովներ կան ստեղծված, աշխատում և գնահատում են վնասները՝ տարբեր ուղղություններով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Տավուշում, Լոռիում հեղեղի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքների մասին։
Նա նշեց, որ հասցված վնասը բազմաշերտ է՝ սկսած պետական խոշոր ենթակառուցվածքներից, ինչպիսն են միջպետական, տեղական ճանապարհներ, տեղական նշանակության, անհատական բիզնես կենտրոններ, այգիներ։
Գ.Սանոսյանի խոսքով, դեռ հասցված վնասի չափն ընդհանրացնել հնարավոր չէ։
Նախարարն ասաց, որ առավել շատ տուժել է Ալավերդին, Քարկոփ բնակավայրը, գրեթե ամբողջ գյուղը լցվել էր ցեխով, ցեխաջրով, տիղմով, հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում։
Ինչ վերաբերում է աղետի գոտում համաճարակային իրավիճակն, նա ասաց. «Մտահոգությունը հետևյալում է. բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ տարբեր վնասակար նյութեր կարող են լինել, մյուս կողմից կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր և այլն, որոնց մի մասի մարմինները չեն հայտնաբերվել։ Մեր գործընկերներն առողջապահության նախարուրությունից, տեսչական մարմիններից, մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից հորդորում ենք զգույշ լինել։
Գետի ափերով որոնողական աշխատանքներ են տարվում, անկած անասունների մարմինների համար համապատասխան տեղերում գերեզմանոցներ են առանձնացվել»։
Հարակից հրապարակումներ`
- Աղետի գոտում ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ
- ՀՀ իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան աղետի գոտի է գործուղել մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ
- ՁորաՀԷԿ-ը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա. Պարզաբանում
- Աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում
- Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան