Քաղաքաշինական մի քանի նորմատիվ ռուսերենից հայերեն թարգմանելու համար մի քանի տասնյակ մլն դրամ է հատկացվել. Թադևոս Ավետիսյան
«Քաղաքաշինության կոմիտեում ֆինանսական էական անհամապատասխանություն կա։ Խոսքը վերաբերում է որոշակի քաղաքաշինական նորմատիվների մշակմանը, կամ ավելի կոնկրետ՝ ռուսերեն լեզվոն նորմատիվերը հայերենով թարգմանելու համար մի քանի տասնյակ միլիոն դրամ վճարելուն»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվոի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանին։
Պատգամավորը շեշտեց, որ Ֆինանսների նախարարությունը պետք է վերահսկի ֆինանսների արդյունավետ օգտագործման ընթացքը և հետաքրքրվեց, թե նախկինում իր բարձրացրած այդ հարցի առնչությամբ քննություն արդյոք իրականացվել է։
Ավետիսյանը կրկնեց, որ մի քանի տասնյակ միլիոն դրամով քաղաքաշինական նորմատիվների մշակմանը, կամ, ավելի ճիշտ, ռուսերեն լեզվից թարգմանման գործընթաց է տեղի ունեցել։
«Քաղաքաշինության ոլորտում քաղաքականության մշակման պատասխանատուն Ֆինանսների նախարարությունը չէ»,-պատասխանեց Վահան Սիրունյանը։
Փոխնախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը չի որոշում, թե ՍՆԻՊ-երն ինչպիսի կառուցվածք և բովանդակություն պետք է ունենա, այլ գնհատաում է դրա մշակման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսի արդյունավետությունը, բայց մինչ այդ պետք է այլ իրավասու մարմինների կողմից հիմնավորվի, որ դրանք խնդրահարույց են եղել բովանդակային առումով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան