Կիրանցում կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում. Ժաննա Անդրեասյան
«Կիրանցում մենք գործող դպրոց ունենք այլ շենքում, նոր կառուցված դպրոցի շենքն ավելի մոտ է գտնվում սահմանին»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Կիրանցի նոր կառուցված դպրոցի ճակատագրի մասին հարցին։
Նախարարը հայտարարեց, որ բազմիցս ասել են, որ առաջնորդվելու են բնակիչների առաջարկով և պահանջով և նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում։
«Մենք պատրաստ ենք շահագործել դպրոցի այն շենքը, որը կառուցվել է՝ այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո, եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ իրենք հարմար չեն գտնում նույնիսկ դրանից հետո երեխաներին ուղարկել դասերն անցկացնելու՝ կկառուցենք նոր դպորց և այդ շենքը կծառայեցնենք նոր նպատակի»,- հայտնեց Անդրեասյանը
Նա ասաց, որ կա երկու տարբերակ և դրանց ընտրությունը կկատարվոի տեղի բնակիչների որոշմամաբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան