Մեր թերակատարումը կապված է Ցեղասպանության թանգարանում աշխատանքները սկսելու բարդության հետ. Ժաննա Անդրեասյան
«Սյունիքում բազմահամակազմ դասարանների ուսուցիչենրի հավելավճարների դիմաց կատարողականում մենք ուեննք 0 արդյունքային ցուցանիշը»,-այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2023թ կատարողականի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և հարցրեց թե ինչո՞ւ է այդ վիճակը։
Նա նաև հարցրեց, թե ինչումն է խնդիրը, որ սահմանամերձ և բարձ լեռնային բնակավայրերի ուսուցիչների փոխհատուցման կատարողակնը 13.75 %-ը։
«Սյունիքի բազմահամակազմը «0» եք տեսնում, քանի որ չափորոշիչները փոխվել է ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ հանրապետությունում»,-պատասխանեց Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ չափորոշիչները փոխվել են և այլևս չեն նախատեսում բազմահամակազմ դասարաններ ունենալ, բացի արվեստի և ֆիզիկական կուլտուրայի առարկաներից։
Հաստատելով, որ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի միայն 14 % են հավելավճար ստանում՝ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 2022 և 2023 թվականին ուսուցիչների ատեստացիան համընկել է Սյունիքում սահմանային լարումների օրերի հետ և նույնիսկ այդ ժամանակահատվածում ատեստացիայի եկել են ուսուցիչենրը։
Լիլիթ Գալստյանը նկատեց, որ մշակույթի ոլորտում կապիտալ շինարարության բարձր տոկոսի թերակատարումներ կան։
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ դրա մեծ մասը պայմանավորված են վատ նախագծերով և մշակութային օբյեկտների՝ դժվարամատչելի վայրերում գտնվելու հետ։
«Մեր հիմնական թերակատարումը տեղի է ունեցել Ցեղասպանության թանգարանում աշխատանքները սկսելու բարդության հետ»,-ասաց Անդրեասյանը՝ բացատրելով, որ այն նախագծի համալիր փորձաքննության արդյունքում է բացահատվել։
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի ու կհետազոտի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները
- Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 8 պատմամշակութային օբյեկտներ
- 11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան