Հնարավոր է՝ Սնուփ Դոգի համերգը կայանա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար
«Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետների երեք տարբերակ պետք է առաջարկվի, ընտրենք ամենանպատակահարմար ժամկետն այն կազմակերպելու համար»,- Ազգային ժողովում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով համաշխարհային ռեփեր Սնուփ Դոգի համերգի մասին հարցերին։
Նա նշեց, որ համերգը կլինի այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է, ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում։
Անդրեասյանն ասաց, որ սպասում են ամսաթվերին. «Կարծեք հնարավոր է օգոստոսին լինի։ Սպասում ենք գրավոր առաջակի, որպեսզի կարողանանք հայտարարել»։
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երևանում նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել էր։ Այդ համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։
Հարակից հրապարակումներ`
- Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
- Սնուփ Դոգը հայտարարել է, թե թողնում է ծխելը.BBC
- Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպելը կենսական էր. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
- Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան