Որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից. ԿԳՄՍ նախարար
«Համերգին չմասնակցելու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են պատասխանատվություն իրենց որոշումների համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հունիսի 1-ին Գյումրիում Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի ելույթը չկայանալուն։
Նա նշեց, որ նախարարությունը համերգի անցկացման համար հատկացրել է միջոցներ, համերգի կազմակերպիչն «Ազնավուր» հիմնադրամն է եղել. «Թե նախարարությունը, թե հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանա ամբողջ ծավալով ու նորմալ։
Որևէ կերպ, որևէ պրոցես քաղաքականացնելն անթույլատրելի է: Կարծում եմ՝ պրոցեսի քաղաքականացումը բոլորովին այլ կողմից փորձ արվեց անել։ Ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչն աթույլատրելի է»։
«Որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից, բոլորն ունեցել են ելույթ ունենալու հնարավորություն, և մասնակիցներից մեկը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից և հրաժարվել է ելույթ ունենալ: Դա իրենց որոշումն է»:
Հիշեցնենք՝ Գյումրու Թատերական հրապարակում հունիսի 1-ին ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև «ՏաԼույս» երգչախումբը։ Գյումրի էր մեկնել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը: Միջոցառումը սկսվել է նախատեսվածից 1 ժամ շուտ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով, իսկ այդ ժամին երեխաները դեռ պատրաստ չէին եղել բեմ դուրս գալուն։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչներն ուղղակի չեն հայհոյում. Ժաննա Անդրեասյան
- ԿԳՄՍ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է. Թովմաս Առաքելյան
- Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
- ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյանը մանրամասներ պատմեց
- Իշխանությունները որոշել են «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացնել. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթն արդեն Գյումրիում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան