Վրաստանում առաջարկում են արգելել ԼԳԲՏ պրոպագանդան, միասեռ ամուսնությունները, սեռափոխությունը
Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրինագծերի փաթեթ, որը նաև նախատեսում է արգելել միասեռ ամուսնությունները, սեռը փոխելու նպատակով վիրահատությունները, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունը։
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այն կոչվում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների փաթեթ։ Այն ներառում է հիմնական օրենքն ու դրա հետ կապված Վրաստանի գործող օրենքներում 18 փոփոխություններ, որոնք վեաբերում են նաև կրթությանը, օրինակ կրթական հաստատություններում կարգելվի ԼԳԲՏ պրոպագանդան։
Դրանց համաձայն, «այլընտրանքային» ամուսնության գրանցումը կարգելվի, իր կենսաբանական սեռից տարբերվող սեռի նույնականացման դեպքում, ոչ հետերոսեքսուալ անձանց կարգելվի երեխա որդեգրելը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մանրամասնել է, արգելվելու են սեռը փոխելու վիրահատություններն ու այլ բժշկական մանիպուկյացիաները կարգելվեն։
«Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են և խստորեն պաշտպանված կլինեն ապագայում։ Սա վերաբերում է յուրաքանչյուր մարդու՝ անկախ ապրելակերպից, բայց ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա դա անընդունելի է»,- պարզաբանել է Պապուաշվիլին։