Կամավոր ատեստավորման գործընթացին մեկ տարում ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել
2023 թվականին ավելի քան 4200 ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: «Ընդհանուր առմամբ՝ 2021-2023 թվականների կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացվել է 3830 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների 14 տոկոսը»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, նախորդ տարի գործարկվել է տարակարգի նոր մեխանիզմը, որի շրջանակում արդեն 100-ից ավելի տարակարգ ստացող ուսուցիչ կա։
«Առաջին անգամ շնորհվել է նաև չորրորդ կարգի տարակարգ, որը 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։ Արդյունքում՝ հավելավճարի այս բոլոր ծրագրերով ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
- Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
- Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար ևս մեկ անգամ կկազմակերպվի կամավոր ատեստավորում
- Ատեստավորումը չանցած ուսուցիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան