Այդ հրամանատարական կազմին կարելի է պարգևատրել «Թալիաթ փաշա» մեդալով․ Հակոբ Ավետյան
«Ողջունում եմ շարժումը, քանի որ պայքար է ՝ ընդդեմ թույլ իշխանությունների, որոնք պատրաստ են զիջումների գնալ՝ իրենց աթոռները պահելու համար և ոչ թե՝ հայրենիքը։ Չեն գնահատում մեր այդքան զոհերը և պատրաստ են նոր զիջումների, որոնց ամեն ձև ականատեսն ենք լինում։ Մենք չենք տեսնում փոխզիջում, որի արդյունքում մեր սեփական հողերից պետք է հետ քաշվեին»,- Սոթքում տեղի ունեցած հանրահավաքից հետո ասաց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանի խոսքով՝ պայքարը ոչ միայն արտաքին թշնամիների դեմ է, այլ ավելի շատ խանգարում է թույլ ղեկավարությունը։
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարում է ադրբեջանական զորքերի դուրս բերումը մեր տարածքից, ինչի մասին հայտարարել է Գեղարքունիքի մարզպետը, Ավետյանն ասաց․ «Ոչ, հերքում եմ, չի կարող նման բան լինել։ Ես այս կառավարության մեջ չեմ տեսնում այդ պայքարը կամ նպատակները»։
Ինչ վերաբերում է Սարդարապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ տեղի ունեցած դեպքին, ապա Ավետյանը կատարվածը որակեց թուրքական ծրագիր։ «Դարերով պայքարել են մեր եկեղեցին, կրոնը տապալելու համար, բայց մեր ազգը կարողացել է պահպանել, իսկ հիմա Կաթողիկոսին արգելելն անմիջապես թուրքի ծրագիր է։ Սրբապղծություն եմ համարում ուժային կառույցների՝ նման հրամանին ենթարկվելը։ Այդ հրամանատարական կազմին կարելի է պարգևատրել «Թալիաթ փաշա» մեդալով»։
Հարակից հրապարակումներ`
- «Աջ ձեռքը՝ սրտին», Սոթքում, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, երգում են օրհներգը
- Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև․ Բագրատ սրբազան
- Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան
- Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է․ Սուրեն Պետրոսյան
- Այն արհավիրքները, դժբախտությունները, որոնք կան Տավուշում, ձեզ քաջածանոթ են․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում
- Հողը տալով ապագա լինո՞ւմ ա, տասը գյուղ էլ էս տարածքից է ուզում տա․ Սոթքի բնակիչ
- Սոթքում ևս Բագրատ Սրբազանին դիմավորեցին աղ ու հացով
- Վարդենիսը դիմավորում է Բագրատ Սրբազանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան