Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը։
ՀՖՖ հաղորդմամբ, հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:
Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում զիջեց Սլովենիայի թիմին
- Սլովենիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանին և Տիկնիզյանին կհետևեն իտալացի սկաուտները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին