Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը
Այսօր Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը։
«Այս հարցում զուգահեռներ տանելու փորձերն անընդունելի են։ Ցավոք սրտի, մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք նման միտումներ»,- ասել է նա:
Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը, իբր, որևէ տարածքային պահանջ չունի որևէ պետության նկատմամբ։ Միաժամանակ նա դրական է համարել այն, որ հայ հասարակության մեջ սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին քննարկումներ կան։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։
Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է, այդպիսի բան չկա»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
- Սահմանադրություն փոխեք, զինանշան փոխեք, հռչակագիր փոխեք, միևնույն է, դրա դիմաց արյունոտ կացին կստանաք…․ Դեմոյան
- Հայաստանի Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, դա մեր ներքին գործն է. Պապոյան
- Նոր Սահմանադրությունը պատմության մեջ մնալու է որպես «ալիևյան սահմանադրություն»
- Անկախության Հռչակագրի գոյությունը չի կարող դադարել, անփոփոխելի փաստաթուղթ է ու կախված չէ Սահմանադրությունից. գիտնականներ
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան