Սյունիքի մարզպետը չհստակեցրեց, թե Ադրբեջանի հետ սահմանից արդյոք ռուս սահմանապահներն ամբողջությամբ են դուրս եկել
«Ռուս սահմանապահները, այնտեղից, որտեղ եկել էին 44-օրյա պատերազմից հետո, արդեն դուրս են եկել»,- ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․
Նա ասաց, որ Ներքին Հանդում այլևս ռուս սահմանապահներ չկան։
Մարզպետը ասաց, որ չի կարող հստակ ասել, թե Ներքին Հանդից բացի մյուս տեղերից ողջ զորակազմն արդյոք դուրս եկել է, թե ոչ, քանի որ փուլերով են դուրս գալիս։
Ղուկասյանը հայտարարեց, որ եթե Բագրատ Սրբազանը որպես եկեղեցու սպասավոր գա Սյունքի մարզ, ապա կդիմավորի նրան, իսկ եթե քաղաքական ակցիայի շրջանակներում գա, ապա դեռ կորոշի դիմավորել, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
- Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները