Հուլիսին սպասվում են հերթական զիջումները՝ Տավուշի և Արարատի մարզերում.Վարուժան Գեղամյան
Սրբազան շարժման վերաբերյալ արձագանքները թշնամական երկրներում ցույց են տալիս, որ այնտեղ անհանգստացած են։ Տեսնում են, որ իշխանափոխության հնարավորություն կա, ինչը իրենց մոտ անհանգստություններ է առաջացնում։ Խոսքը գնում է ոչ թե պարզ իշխանափոխության մասին, այլ հասարակական տրամադրության փոփոխության, հասարակական համերաշխության մասին։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է թյուրքագետ, պ․գ․թ․ Վարուժան Գեղամյանը։
Բանախոսի դիտարկմամբ, Թուրքիայում և Ադրբեջանում կա որոշակի անհանգստություն, որ այդ ուժը այլև ներկա չի լինի Հայաստանի քաղաքական դաշտում, հետևաբար, դա փոփոխելու է Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկները՝ մեր տարածաշրջանի հետ կապված։ Տարբեր ձևերով և ձևաչափերով սկսում են արձագանքել տեղի ունեցածին՝ և՛ ժողովրդական, և՛ պետական-պաշտոնական ու ռազմաքաղաքական մակարդակներում։ Նմանատիպ հայտարարությունները նաև Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, որը խախտում է այսպես կոչված ինքնիշխանությունը։
Թյուրքագետը նշում է, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացը բաժանված է մի քանի փուլերի, որոնցից առաջինին ենք ականատես լինում՝ ոչ ամբողջությամբ։ Հուլիսին սպասվում են հերթական զիջումները՝ Տավուշի և Արարատի մարզերում, ինչպես նաև պահանջներ կան Սևանի հատվածում, որը զիջումների է բերելու Գեղարքունիքում և Վայոց ձորում։
Հարակից հրապարակումներ`
- «Թաթոյան» հիմնադրամ. Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը
- Այն, ինչ մենք անում ենք, ճիշտ ենք անում, որովհետև դա հակասում է մեր թշնամիների շահերին․ Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանում ուրախ են՝ Տավուշում սահմանազատման հետևանքով իրենց է «հանձնվել 6,5 քկմ տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները