Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել
Ապրիլին և մայիսին Վրաստանի ՆԳՆ-ն երկրից արտաքսել է 42 անձի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների՝ ներգաղթի մասին օրենքները խախտելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու, որոնցից ոմանք ինքնակամ են լքել երկիրը, ոմանք՝ բռնի ուժով։ Վտարվածների թվում են Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։
Նշվում է նաև, որ արտաքսվել են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, ովքեր Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի և ներգրավված են եղել «տարբեր հակասոցիալական գործունեության մեջ»։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ձերբակալվածների և երկրից վտարվածների թվում Վրաստանում ապրիլ և մայիսին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաների մասնակիցներ կա՞ն ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը որոշել է, թե ինչ պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ
- Վրաստանի վարչապետը հայտարարել է արտասահմանյան ՀԿ-ների կողմից հեղափոխություն սկսելու փորձերի մասին