ՔՊ-ականների մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում՝ ինչի մեջ են թաթախված. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Երբ խորհրդարանում կամ դրանից դուրս քպ-ականները գլուխ են գովում, որ իրենք դիվանագիտությունը մեծ բարձունքների են հասցրել, ասեմ, որ դա միայն նրանց մի մասն է ինքնապաշտպանական նպատակներով արտահայտում:
Նրանցից շատերի համար Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, Հայաստանի ինքնիշխանության հանձնումն ու թուրք-ադրբեջանական օրակարգի մաս կազմելը կյանքի նպատակ է եղել և հիմա նրանք անշեղորեն կատարում են ու դա համարում են իրենց անձնական հաղթանակը:
Իհարկե, նրանց մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում են, թե ինչի մեջ են թաթախված ու ինչպես է իրենց պատասխանատվությունն կայուն աճում, սակայն կա´մ վախենում են դուրս գալ թեմայից կա´մ համարում են, որ դա այլևս բան չի փոխի:
Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը ստում է․ Դանիելյան
- Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք ձեզ ձերբակալելու. Արարատ Միրզոյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Թուրքիայի հետ կա շատ առողջ երկխոսություն, նաև պայմանավորվածություններ. Միրզոյան
- ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
- Դուք իմ տեղը նստած լինեիք, ձեզ շատ ավելի լավ «կչորեիք», քան ես եմ ինձ թույլ տալիս․ Արարատ Միրզոյանը՝ Ռուստամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները