Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակ
Այսօր Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։
Հանրային հեռարձակողի խորհրդից հայտնում են, որ քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չի ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց մրցույթը համարել չկայացած։
Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։
Հարակից հրապարակումներ`
- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մի շարք ընկերությունների նկատմամբ վարչական տույժեր է կիրառել
- Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հարցով դիմել է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին