Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը Բուդապեշտում ոսկե մեդալ նվաճեցին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի UWW (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) վարկանիշային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
61 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 4:1 հաշվով պարտության է մատնել Ղրղզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկուլուին։
70 կգ քաշային կարգի եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչներ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանն ու Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը։ Թևանյանը հրաժարվել է եզրափակիչից և հաղթող է դարձել Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
- Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները