«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Եկեղեցուն դեմ նախագիծ կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Իշխող ֆրակցիայում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել, ասենք` մոմի վաճառքից կամ ծեսերից ստացված հասույթը՝ մկրտություն, պսակադրություն և այլն, ինչպես նաև՝ հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման և իրացման նկատմամբ։
Հիշեցնենք, որ եկեղեցին այսօր էլ հարկվում է իբրև կրոնական կազմակերպություն և խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ է վճարում։ Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում, օրինակ, ՀԱԵ հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր որակվում են բարեգործություն, ինչն արտոնություն է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։ ՔՊ-ում կարծում են, որ այդպիսի նախագիծ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգեն
- «Ժողովուրդ». ԱԺ պատգամավոր և նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են
- «Հրապարակ». Վարդենիսի համայնքապետը փորձել է արցախցիներին հետ պահել հանրահավաքին մասնակցելուց
- «Փաստ». Լուրջ վախեր ունեն ոչ միայն քպական պատգամավորներն ու պաշտոնյաները, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը
- «Ժողովուրդ». ՔՊ-ն որոշել է «հաշվեհարդար» տեսնել Հայ առաքելական եկեղեցուց
- «Հրապարակ». Փաշինյանի կնոջ հրապարակային ակտիվությունը ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, անգամ ասել են՝ «Աննան համը հանում է»
- «Փաստ». Իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանը ծանուցումն այս անգամ ուղարկել է Արցախի «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանին
- «Հրապարակ». Պարզ է, որ «Շողակաթը» փակելը չի ստացվելու. Նպատակը Փաշինյանի «աչքը մտնելն» է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան