Նորից պետք է խնդրենք մեր վարորդներին զգուշությամբ անցնեն Մ6 և Մ4 ճանապարհը. Գնել Սանոսյան
«Շատ տեղեր այլևս առաջվա տեսքը չունեն, մաքրվել են, բավական աշխատանքն արվել է»,- կառավարության նիստում հայտենց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ջրհեղեղի աղետի հետևանքները վերացնելու աշխատանքները։
Նա ասաց, որ արդեն 4 հետիոտնային կամուրջ կա, որոնցով հեշտացվել է հաղորդակցությունը, նախկին վնասված ավտոմոբիլային կամ հետիոտնային կամուրջների համար։
«Մենք մինչև վաղը կունենաք մեկ ժամանակավոր ինքնաշեն կամուրջ, բայց արդեն մեքենաների համար, որը շինարարության փուլում է»,- ասաց Սանոսյանը և նշեց, որ այն կապահովի 7 բնակավայերի համար կապը ոչ միայն հետիոտնային կամուրջով, այլև ավտոմոբիլայինով։
Նրա խոսքով՝ Էլեկտրականության, գազի և ջրի մատակարարման մասով գերեթե 90 %-ով վերականգնված է, որոշ հատվածներում դեռ կան խնդիրներ։
«Երեկ ամենաուրախալի և կարևո դեպքն այն էր, որ կարծես միաժամանակյա և՛ Վրաստանի երկաթուղու գործընկերները կարողացան իրենց մոտ ավարտեն, և՛ մինչ այդ մենք կարողացանք կամուրջ վերափոխել, որպես տրասպորտային և այնտեղ ճանապարահատված կար դեպի Մ6 և Այրում կայարան և դրանք էլ կարգի բերեցինք»,- ասաց Սանոսյանը։
Նա հայտնեց, որ նախորդ օրվանից վերականգնվել է դիզվառելիքի և բենզինի մատակարարվում հանրապետության տարբեր վայրեր, որն ընթացքի մեջ է։
«Ներմուծվող դիզվառելիքի և բենզինի քանակն ավելի շատ է քան հանրապետությունում առկա մեքենաների քանակը»,-ասաց Սանոսյանը և հավելեց. «Երկաթուղու հետ ակտիվ աշխատում ենք, որպեսզի օր առաջ երկաթուղին աշխատի։ Մ6 ճանապարհը երեկվանից բացել ենք, փոքր հայտարարություն ենք տարածել։ Մ6-ը և Մ4-ը սկսել են աշխատել, միայն վնասված հատվածներ կան և նորից պետք է խնդրենք մեր վարորդներին զգուշությամբ ճանապարհը անցնեն՝ հաշվի առնելով, որ մի շարք հատվածներում վնասված են և դրանցում երթևեկությունը միակողմանի է»։
Հարակից հրապարակումներ`
- Ջրհեղեղի հետևանքով համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել
- Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ. առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան
- Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով միջպետական ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները