Երևանում մթնոլորտային օդի որակը
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 30-հունիսի 4-ը, Շենգավիթում՝ մայիսի 31-ին և հունիսի 1-ին։ Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կենտրոնում չափել են նաև Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
▪️ Գյումրիում՝ մայիսի 25-27-ը, 29-31-ը
▪️ Արարատում՝ մայիսի 25-ին,
▪️ Հրազդանում՝ մայիսի 27-ին և 31-ին,
▪️ Վանաձորում՝ մայիսի 27-ին,
▪️ Ալավերդիում՝ մայիսի 26-ին, 27-ին, 29-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները