«Փաստ». Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգեն
«Փաստ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2024 թ.-ի հունիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2024 թ.-ի հունիս ամիսը ներառյալ: Սրա արդյունքում 2024թ.-ի մայիսի 30-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024 թ.-ի հուլիսի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թ.-ի պետական բյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԱԺ պատգամավոր և նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները նախորդ՝ 2022 թվականի համեմատ աճել են
- «Հրապարակ». Վարդենիսի համայնքապետը փորձել է արցախցիներին հետ պահել հանրահավաքին մասնակցելուց
- «Փաստ». Լուրջ վախեր ունեն ոչ միայն քպական պատգամավորներն ու պաշտոնյաները, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը
- «Ժողովուրդ». ՔՊ-ն որոշել է «հաշվեհարդար» տեսնել Հայ առաքելական եկեղեցուց
- «Հրապարակ». Փաշինյանի կնոջ հրապարակային ակտիվությունը ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, անգամ ասել են՝ «Աննան համը հանում է»
- «Փաստ». Իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանը ծանուցումն այս անգամ ուղարկել է Արցախի «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանին
- «Հրապարակ». Պարզ է, որ «Շողակաթը» փակելը չի ստացվելու. Նպատակը Փաշինյանի «աչքը մտնելն» է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան