Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ թաքնվում է երեխաներից լոգարանում
Ռեալիթի-շոուի աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը խոստովանել է՝ «չի կարողանում գլուխ հանել երեխաներից»։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Քիմ Քարդաշյանը «The Kardashians» հաղորդաշարի նոր դրվագում բողոքել է, որ չի կարողանում հանգստացնել իր երեխաներին։ Մոդելը խոստովանել է, որ երբեմն իր տանը իսկական քաոս է և ինքը ստիպված է լինում լոգարանում թաքնվել իր երեխաներից։
«Սա իմ ամենամեծ մղձավանջն է։ Երբեմն դա մի փոքր սթրես է դառնում: Ես ուզում եմ ավելի խիստ լինել իմ երեխաների հետ, ինչպես Քլոեն, բայց չգիտեմ, թե ինչու ինձ համար դժվար է պարզապես «ոչ» ասելը», - նշել է Քարդաշյանը։
Քիմ Քարդաշյանը ենթադրել է, որ ինքը, ամենայն հավանականությամբ, պարզապես չի ցանկանում տեսնել իր երեխաների արցունքները։ Մոդելի խոսքով, երեխաներն արդեն գիտեն, թե որտեղ խաբել իրեն, որտեղ մանիպուլացնել։
Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել է ամուսնուց՝ երգիչ Քանյե Ուեսթից 2023 թվականի մարտին։ Քարդաշյանն ու ռեփերը չորս երեխա ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան