Պանկին. ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի գործարկումը վերականգնելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի գործարկումը վերսկսելու ուղղությամբ, այդ երկրները գտնվում են Արևմուտքի սարսափելի ճնշման տակ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ։
«Իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Փոխգործակցություն կա, բայց նրանք (Հայաստանը և Ղրղզստանը- ՏԱՍՍ-ը) սարսափելի, ծանր ճնշման տակ են գտնվում արևմտյան երկրների կողմից», -ասել է Պանկինը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ արևմտյան երկրները «փորձում են տարբեր թույլ կետեր գտնել աշխարհի հետ հանրապետությունների փոխգործակցության մեջ»։
«Դրա համար նրանք կոշիկով սեղմում են այս ցավոտ տեղը։ Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք դեռ դրականի հույս ունենք»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը տեղի է ունենում հունիսի 5-ից 8-ը՝ «Բազմաբևեռ աշխարհի հիմքը աճի նոր կետերի ձևավորումն է» խորագրով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան