Պետությունը չպետք է փայ մտնի գործարարի հետ. Բագրատ սրբազան
«Մեր գործարարները չպետք է որևէ մեկի քմահաճույքով առաջնորդվեն, այլ պետք է լիարժեք քաջալերանք ունենան։ Պետությունը չպետք է փայ մտնի գործարարի հետ, չստիպի, որ այս կամ այն գործարարը ինչ-որ ձևով իրենց բաժին հանի որպես պետություն կամ ուղղակի նայողներ լինեն այդ գործերի վրա»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ կիսվելով Գինու փառատոն կատարած իր այցից ստացած տպավորություններով։
Սրբազանն ասաց, որ գինու փառատոն այցելելու նպատակը տնտեսվարողների հետ հանդիպելն ու նրանց գաջալերելն է և ուրախությամբ նկատեց, որ ջերմ ընդունելություն են արժանացել այնտեղ և գրեթե բոլորն ասում էին, որ Շարժման մեջ են ու աջակցում են։
«Արտադրող մարդը, արդար մարդ է, սպառող մարդն է, որ ցավալի երևույթ է և մենք պետք է տևապես գաջալերենք մեր երկրի արտադրողներին»,-ասաց Բագրատ սրբազանը։
Հայտարարելով որ արտադրողը դժվարությամբ է իր ճանապարհը հարթում, քանի որ իր ակնկալածը արագ փողերը չեն՝ Սրբազանը նկատեց, որ գործող իշխանությունները վազում են արագ փողերի հետևից՝ անտեսելով երկրի արտադրության զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Գինու փառատոնին Բագրատ սրբազանի մասնակցությունը ջերմ ընդունելության արժանացավ
- Բագրատ սրբազանն ու աջակիցները քայլերթով շարժվում են դեպի Սարյան փողոց՝ մասնակցելու Գինու փառատոնին
- Ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու․ Բագրատ սրբազանը՝ Ալիևին