Փաշինյան, ասա՛, ինչո՞ւ են 19-ամյա տղայի դեմքի վրայով քայլել, քո տղային մեքենա էին նստեցրել, համաշխարհային պատմություն էիր սարքել․ Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա
Ալեքսանյանը պատասխանել է factor.am-ի հարցին, թե ըստ նրա՝ քաղաքական նշանակության գործերն ինչպե՞ս են քննում իրավապահները, և ինքն ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիր շարժման ընթացքում
ոստիկանության և ընդդիմադիր ակտիվիստների փոխհարաբերությունները, հատկապես՝
բախումների ժամանակ։ Ժաննա Ալեքսանյանը պնդեց, որ հատուկ թիրախավորված են
արցախցիները, պատասխանել է՝ պատմելովց արցախյան ծագում ունեցող անձի նկատմամբ բռնության մասին։
«Դաժան վերաբերմունքի են արժանացել նաև երկու սարկավագները, որոնց առևանգել էին ԱԳՆ
շենքի դիմացից և բռնության ենթարկել բողոքի ակցիայի ժամանակ, մեկի գլուխն էին ջարդել, և
ասել են՝ հայր սուրբ է, խփեք»։ Նա ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ոստիկանական
բռնությունների հետևում տեսնում է Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Ըստ իրավապաշտպանի՝
իշխանությունը ոստիկանական համակարգն օգտագործում է ընդդիմախոսներին ճնշելու
նպատակով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները