Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում
Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում։ Հայսշտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ամենաբարձրը գնահատվում են Ադրբեջանին անցնող տները, որոնք 2-ն են՝ Մհեր Սիմոնյանինն ու Խանում Թամրազյանինը։ Երկուսն էլ արդեն սկսել են քանդել իրենց տները։
Ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։
30-ից 20-ը համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները։
Ադրբեջանի տիրապետության տակ են անցնում նաև 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, մի քանի հա համայնքային հողեր։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցում կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում. Ժաննա Անդրեասյան
- Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան