Հռչակված 3 մլն վարչապետերը պետք է հասկանան, որ վաղը իրենց հետևից էլ կարող է գալ այս խմբակը. Մետաքսե Հակոբյան
Հայրենազրկված արցախցիները մտահոգված են, որ Հայաստանը գնում է այն ճանապարհով, ինչ Արցախը՝ բռնազավթվելուց առաջ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ Արցախը ժամանակավորապես կորսվեց ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով և որպեսզի այսօր արդեն Հայաստանի զիջողական քաղաքականությունը կանգնեցվի՝ պետք է պարտված իշխանությունները հեռացվեն։
«Panorama-հարցազրույց»-ի տաղավարում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանի խոսքի հիմնական թեզերը՝ ստորև։
▪Այն հռչակված 3 մլն վարչապետերը պետք է հասկանան, որ նույն բանը իրենց հետ կարող է կատարվել և վաղը բացառված չէ, որ իրենց հետևից էլ կգա այս խմբակը։ Խումբ, որը ցանկացած գործիքականզմ կիրառելու է, որպեսզի այն մարդը, որն ունի ազգային արժեքներ՝ նրան ոչնչացնի, վերցնի և բռնության ենթարկի։
▪Խաղաղությանը Շարժման վնացելու մասին ՀՀ իշխանությունների բազմաթիվ հայտարարություններից հետո, դրան հետևեց իրենց ադրբեջանցի գործընկերոջ արձագանքը, երբ ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք՝ (Ադրբեջանը) կօգնեն այստեղի իշխանություններին կանգնեցնել Շարժումը։ Ակնհայտ էր, որ իրենք ինչ-որ սադրանքների, սահմանային գործողությունների մասին էին խոսում։ Այստեղ ակնհայտ երևում էր պայմանավորվածությունը այդ երկու՝ ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների միջև։
▪Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա մենք արդեն 4 տարի լսում ենք այդ մասին և 4 տարի ունենա զոհեր, և նույնքան ժամանակ ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանցի զինվորը Հայաստանի սուվերեն տարածքում է, իսկ Ադրբեջանի ղեկավարը հպարտորեն նշում է, որ առանց կրակոցի գալիս է այնտեղ, որտեղ ուզում է։ Ադրբեջանի բռնապետը հայտարարում է, թե իր սիրտը փառավորվում է, երբ վերևից տեսնում է Սևանը։ Սա այս իշխանության բերած խաղաղությունն է։
▪Մենք ուեննք աղետ, երբ թշնամին ուղղակի չի դադարում սպառնալ և իր տարբեր քարոզչամեքենաներով հայտարարել, որ կանգ չի առել և շարունակելու է գալ իր պահանջների հետևից և այս ամենի ֆոնին ուղղակի փառատո՞ն անել, որտեղ մարդիկ պետք է խմե՞ն, ցնծա՞ն, չգիտեմ ինչով զբաղվե՞ն։ Սա իրենց իրական դեմքն է, իրենց կեծ քաղաքականությունը։ Տպավորուրթյուն է, որ իրենք ողջ հայությանը բաժանել են ինչ, որ փակ ծրարներ և ով փորձում է այն բացել, մեջը դատարկ թղթեր են, այսինքը, այդ խոստումները նույնիսկ թղթի վրա գրված չեն, օդում են, փուչիկներ են։
Հարցազրույցն ամբողջութմաբ՝ կից տեսանյությում։