Պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում. ՆԳՆ
«Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում:
Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է ՆԳՆ քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են ժամանել 30-ից ավելի մարտական հաշվարկներ, իականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Ն.Սարգսյանի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է հեղուկ գազի ցիստեռնը;
Հարակից հրապարակումներ`
- Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ. Նարեկ Սարգսյան
- Կադրեր պայթյունի վայրից
- Նախնական տվյալներով, Երևան֊Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ԱՆ
- Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայր է մեկնել ութ մարտական հաշվարկ
- Պայթյուն և հրդեհ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում