Նրանք պետք է ականջներին օղ անեն՝ իշխանության կրողը և աղբյուրը ժողովուրդն է․ Սուրեն Պետրոսյան
Քաղաքացիները հավաքվում են Սբ․ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենալու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը։
«Եթե որևէ մեկը կա, որ հայ ազգին պատմական առումով հասցրել է ամենամեծ վնասը, միայն այս իշխանությունն է եղել, ավելին ուղղակի հնարավոր չէ պատկերացել»,-ՍԲ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը,թե Բագրատ սրբազանը «փուռն» է տալիս քաղաքացիներին և հեղափոխություն հնարավոր չէ իրականացնել։
Պետրոսյանը թվեց այս իշխանություններիթողած «հետքերը»՝ հայաթափված Արցախը, այս նվաստացած և ստորաված վիճակը, տարածքային ամբողջականության խախտումն ու անվտանգային համակարգի ի սպառ ոչնչացումը։
«Ամբողջ աշխարհում չկա մի մարդը, որը կարող է գլուխը բարձր քայլել, քանի որ այսօր, «շնորհիվ» իրենց, ողջ հայ ազգը նվաստացած ու ստորացած է, էլ ինչ «փուռը» տալու մասին կարող է խոսք լինել։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ուրեմն նրանք շեղվել են սկզբունքներից, երբ ասում էին՝ իշխանության աղբյուրը՝ ժողովուրդն է։ Նրանք պետք է ականջներին օղ անեն՝ իշխանության կրողը և աղբյուրը ժողովուրդն է ։ երբ ժողովրդի կողմից այդ պահանջը կձավորվի, ուզում է իրենք լինեն կամ ավելի կարող իշխանություն, ստիպված են հեռանալու։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները