Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։
Առաջինն այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլ ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի։
Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։
Ինչպես բազմիցս նշել եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։
Այս ամենը կարելի է կանգնացնել ու փոխել ընթացքը։ Դրա այս պահին միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում վտանգավոր հայտարարություն է արել. Տիգրան Աբրահամյան
- Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է նոր պահանջի և նախապայմանի. Ոսկանյան
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
- Բայրամով. Ադրբեջանը ստացել է խաղաղության վերաբերյալ խմբագրած տարբերակը, հարցերը հիմա ավելի քիչ են
- Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին.ՀՀ ԱԳՆ
- ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում