Քննիչները չեն կարողացել առգարվել Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան.Փաստաբան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ քննիչները հեռացել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից՝ փաստացի չառգրավելով Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։
Փաստաբանը հայտնում է, որ 3-4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել։ Քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու, իսկ մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար։
Երիցյանը հայտնել է՝ ՔԿ-ի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատել` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով դատարանի վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։