Այսուհետ ընտրողներին էլեկտրոնային եղանակով կծանուցեն ընտրությունների մասին
«Առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում»,-ԱԺ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները՝ ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը:
Ըստ Ղազարյանի՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:
Նա տեղեկացրել է, որ հետագայում ԿԸՀ-ն նաև որոշակի հավելվածի զարգացման առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի մասին տեղեկատվությանը, որի նախնական տվյալները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
«Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլևս արդյուանվետ չէ, նաև էական ծախս է պետբյուջեի համար»,-նշելով թղթային ծանուցման եղանակի աննպատակահարմարությունը՝ ասաց Ղազարյանը արձանագրել է զեկուցողը և տեղեկացրեց, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 մլն դրամ. ընտրություններում կար 827.000 ընտրող:
Նրա խոսքով Հայաստանում կա 2,4 մլն ընտրող և գալիք ընտրություններին թղթային ծանուցման գումարը կարող է գերազանցել 800 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները