Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է
Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ ճանապարհը փակվել էր երեկ գիշերվանից ր Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունից՝ հրդեհի բռնկմամբ, հետո։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Իրականացվում են հրդեհաշիջման և հովացման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունից նախնական տվյալներով զոհեր չկան. ՆԳՆ
- Երևան֊Սևան ճանապարհին պայթյունից տուժածներից երկուսի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր.ԱՆ
- Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են. ՆԳՆ
- Պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում. ՆԳՆ
- Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ. Նարեկ Սարգսյան
- Կադրեր պայթյունի վայրից
- Նախնական տվյալներով, Երևան֊Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ԱՆ
- Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայր է մեկնել ութ մարտական հաշվարկ
- Պայթյուն և հրդեհ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում