Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60% այրվածք, պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նախօրեին Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում են, պայքարում են կյանքի համար։ news.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, թոքային հյուսվածքի վնասում:
«Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Գրեթե ամբողջությամբ այրված է մեջքը, վերջույթները։
Ծանր վիճակում գտնվող պացիենտները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որպեսզի ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի, կարողանանք որոշակի գործողություններ անել: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, և անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզավ դա արվի»,-ասել է Հ.Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Տուժածներից 6-ը տղամարդ են, մեկը կին։ Այրվածք ստացածներից մեկի կինն է։
Ինչ վերաբերում է տուժած 4 քաղաքացիներին, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է. «Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ և համապատասխան բուժում են ստանում: Նրանք ունեն 20-25 տոկոս այրվածքի մակերես և մոտավորապես 2-րդ աստիճանի խորություն:
Նրանք ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են: Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ որպես խնամակալ»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք»
- Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից
- Գազալցակայանը պայթեցրել են, թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին. news.am
- Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով
- Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունից նախնական տվյալներով զոհեր չկան. ՆԳՆ
- Երևան֊Սևան ճանապարհին պայթյունից տուժածներից երկուսի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր.ԱՆ
- Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են. ՆԳՆ
- Պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում. ՆԳՆ
- Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ. Նարեկ Սարգսյան
- Կադրեր պայթյունի վայրից
- Նախնական տվյալներով, Երևան֊Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ԱՆ
- Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայր է մեկնել ութ մարտական հաշվարկ
- Պայթյուն և հրդեհ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան