Բոննում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում COP29-ը հյուրընկալելու միջոցով Ադրբեջանի մաքրագործվելու դեմ
Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիայի ընթացքում կոչ են արել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանին:
Այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ նրանք դիմել են Բոննում հավաքված՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակներին՝ կոչ անելով դեմ հանդես գալ այս տարեվերջին COP29-ի՝ Ադրբեջանում անցկացմանը։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ COP29-ը նվիրված է լինելու խաղաղությանը, մինչդեռ դա անհնարին է, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ բանտարկյալները շարունակում են պահվել Բաքվի բանտախցերում: Ձևացնել, թե դա այդպես չէ, կնշանակի, որ Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացումը, նշել են ակցիայի մասնակիցները։
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը վերլուծելով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումները, երբ ձերբակալվեց նաև Ռուբեն Վարդանյանը, ահազանգել է աշխարհին «ցեղասպանության և դրա հետ կապված դաժան հանցագործությունների ռիսկի մասին»: Մասնակցելով և աջակցելով COP29-ին, քանի դեռ հայ բանտարկյալները գտնվում են անօրինական կալանքի տակ, աշխարհը թույլ է տալիս Ադրբեջանին մաքրագործել իր հանցագործությունները, որոնք չեն սահմանափակվում միայն հայերի դեմ կատարվածով, այլև իրականցվում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝ «վերջին մեկ տարում առնվազն 25 անկախ լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել և նրանք բոլորը դեռ բանտում են»:
COP29-ի մոտենալը՝ FreeArmenianPrisoners շարժումը և նրա աջակիցներն ու գործընկերները կշարունակեն բարձրաձայն ուշադրություն հրավիրել ադրբեջանական կառավարության անօրինական գործողությունների վրա և կոչ անել լրատվամիջոցներին՝ իրազեկելու բոլոր հայ բանտարկյալների և հայ ժողովրդի տառապանքների մասին:
Այս ջանքերը համակարգելու համար FreeArmenianPrisoners-ը ստորագրություններ է հավաքում առցանց պահանջագրի միջոցով՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկյալներին։
Բողոքի ցույցերի մասին
Հունիսի 7-ին Բոննում նախատեսված համատեղ գործողությունները համակարգում են FreeArmenian Prisoners շարժման, Գերմանահայերի կենտրոնական խորհրդի (ZAD), Սպառնալիքի տակ գտնվող անձանց հանրույթի (GfbV), Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության (ISHR) և «Ճանաչումը՝ ցեղասպանության դեմ՝ հանուն միջազգային փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խմբի ակտիվիստները:
Բոլոր կազմակերպությունները միանում են 23 հայ բանտարկյալներին ազատ արձակելու և Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը բարձրաձայն ու հրապարակային կերպով քննադատելու կոչերին։