Պայթյուններն ու աղետներն այս իշխանության անարդյունավետ ու ոչ պատշաճ կառավարման հետևանք են. Քաղաքագետ
Այս իշխանության օրոք աղետները հաջորդում են միմյանց՝ շատ դեպքերում նաև անդառնալի հետևանքներովց։ Ազատ գյուղում զինվորների կացարանի հրդեհը, որի հետևանքով զոհվեցին 15 զինծառայողներ, Սուրմալուի պայթյունը, որի հետևանքով մինչ այս պահը անհետ կորած մարդ կա, Լոռիում աղետը, որի հետևանքով չորս մարդ մահացավ, հետևանքների վերացման համար էլ դեռ տարիներ կպահանջվեն, գազալցակայանի պայթյունը... Ինչո՞ւ են Հայաստանում աղետները հաջորդում միամյանց։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով, սա խոսում է անարդյունավետ կառավարման մասին, պատկան մարմիններն իրենց տեղում չեն։
«Ինչպե՞ս կվերաբերվենք այն փաստին, որ մարզպետը դեպքից մի քանի ժամ անց հայտարարում է, որ գազալցակայանը օրինականության հետ կապված խնդիր ունի։ Տարօրինակ է, չէ՞, որ պաշտոնյան նման բան է ասում, սա նշանակում է, որ դատական ռեֆորմ չի եղել, արդյունավետ կառավարում չկա, նույնիսկ խնդիրների բացահայտման դեպքում լցակայանն աշխատել է։ Բարեբախտաբար, այս պահին զոհեր չկան, բայց այն կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ։ Հաջորդ պատճառը կոռուպցիոն դրսևորումներն են, չի կարող մի իշխանության օրոք այդքան դեպքեր լինեն, սա խոսում է ոչ պատշաճ կառավարման ու կոռուպցիոն դրսևորումների մասին»,-նշեց Սուրենյանցը։
Քաղաքագետն ընդգծում է, որ դժբախտ պատահար է լինում, մի քանի օր խոսում են, քննարկում, հետո մոռանում, ինչը չի նպաստում նման դեպքերի կանխարգելմանը։
«Ցավոք սրտի, այս իշխանության օրոք մահաբեր դեպքերն այնքան շատ են, որ չեն հասցնում մեկի հետևանքները վերացնել, պատահում է երկրորդը, երրորդը։ Գործ ունենք մի իշխանության հետ, որը ֆունկցիոնալ դիսֆունկցիայի մեջ է իր պարտականությունները որևէ ոլորտում չի կատարում»,-ասաց նա։
Առավոտյան քաղաքացիների, օգտատերերի ուշադրությունը գրավել էր այն, որ չնայած երկրում նման ծավալի պատահար է եղել, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը որևէ կերպ դրան չի անդրադարձել, այլ վաղ առավոտյան մի քանի քաղաքացիների հետ դուրս է եկել հեծանվավազքի։
«Փաշինյանն ապրում է իրականությունից դուրս գտնվող մի Հայաստանում, չնայած ինքն է ամենաշատ չարաշահում իրական Հայաստան տերմինը, բայց նա Հայաստանի իրականությունից դուրս է ապրում։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վարչապետը նման էժանագին փիարի ժամանակ չպետք է ունենար, մինչդեռ կրկնում եմ, նա ապրում է իրականությունից դուրս։ Երկիրը վաղուց է պայթել։ Սրա լուծումները քաղաքական դաշտում են, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ գնալ առանձին դեպքի հետևանքների վերացման ճանապարհով։ Ոչ մի ընդդիմության, ոչ մի հասարակության ռեսուրսներ չեն ների։ Կա անարդյունավետ կառավարում, կա ոչ սոլիդ իշխանություն, այդ խնդիրը պետք է լուծվի, հակառակ դեպքում ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի են, կոլապսները կդառնան օրինաչափություն։ Կան նման երկրներ, որոնք հայտնվել են ինստիտուտցիոնալ չգոյության պայմաններում, այդ երկրները կան, բայց ոչ մի ծառայություն չեն կարողանում մատուցել հասարակությանը, Հայաստանին սպառնում է այդ ճակատագիրը, եթե արագ լուծումներ չգտնվեն»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից
- Գազալցակայանը պայթեցրել են, թող քննիչները պարզեն պայթեցնողին. Սեփականատիրոջ ամուսին. news.am
- Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով
- 15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
- Սա դիտավորություն էր, սաղս էլ գիտենք մեղավորներին. Մարդիկ՝ Սուրմալուի ողբերգության մասին
- «Ժողովուրդ». «Սուրմալու»-ի գործով խոշոր ձկները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները