Նախնական տվյալներով, Երևան֊Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ԱՆ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
ՆԳՆ հաղորդմամբ, պայթյունի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:
Հարակից հրապարակումներ`
- Գազալցակայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆ
- Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայր է մեկնել ութ մարտական հաշվարկ
- Պայթյուն և հրդեհ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան