Զախարովան սուտ է խոսում․ Ալեն Սիմոնյան
«Ես իրեն և ստեր չեմ մեկնաբանում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ հուսով են՝ հայկական կողմը Մոսկվային կհանձնի Կիևից ստացված Բուչայում սպանվածների ցուցակը, արդյոք ստացել են նման ցուցակ։
«Նաև ասել է, որ Հայաստանից պատվիրակություն է գնացել։ Որևիցե պատվիրակություն Հայաստանից չի գնացել։ Բայց կարող ենք տիկին Զախարովային կամ Ռուսաստանի ԱԳՆ-ին փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները կամ 100.000-ից ավելի փախստականների անունները, եթե իրանց հետաքիր է ՝այն տարծքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում։ Բայց, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Զախարովան սուտ է խոսում։
Ըստ նրա՝ չի կարող որևէ պատգամավոր տեղ գնալ և դրա մասին որևիցե մեկը չիմանալ։
Հարակից հրապարակումներ`
- Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից՝ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան չպետք է սպասել. Զախարովա
- Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք մեր ուսը դեմ տալ՝ ելնելով Երևանի կարիքներից.Զախարովա
- Զախարովա. Մոսկվան Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին