Տնտեսություն 12:14 07/06/2024 Հայաստան

Ինչու են Հայաստանի արտաքին պահուստները մի քանի ամսում 25 %-ով կրճատվել.Մեկնաբանություն՝ Ատոմ Մարգարյանից

Հայաստանի արտաքին պահուստները վերջին մի քանի ամիսների ընթացքում նվազել են ավելի քան 1 մլրդ դոլարով՝ մոտ 25%-ով։ 2023 թվականի օգոստոսին Հայաստանի տարադրամային պահուստները կազմում էին 4 մլրդ 219 մլն դոլար, իսկ 2024 թ. մայիսի սկզբին՝ 3 մլրդ 188 մլն։ Կառավարության անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ մշտապես հայտարարում են  տնտեսական բարձր աճի և հանրապետություն դրամական աննախադեպ հոսքերի մասին։ Եթե այդ պնդումները իրականությանը համապատասխանում են, ապա անտրամաբանական է, որ մի քանի ամսում պետությունն արտաքին պահուստներից 25%-ը ծախսի։

Այս հակասությունը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին։


Ա. Մարգարյան-Այն պայմանավորված է ֆինանսական համակարգի վիճակով։ Տնտեսական աճը, ըստ էության, կապ չունի այդ ամենի հետ։ Տնտեսական աճն արհեստական է։ Պատկերավոր ասած, Հայաստանի տնտեսությունը նման է այն մեռնող մարդուն, որը միացած է արեստական սնուցող ապարատին։ Ինչ աճերի մասին է խոսքը, երբ վերջին տարիների՝ 2022, 2023 և այս տարվա աճն ու տնտեսական ակտիվությունները հիմնված են առավելապես մեծածավալ ֆինանսական հոսքերի վրա՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ռուսական խոշորածավալ հոսքերի վրա։ Երկրորդ՝ հիմնված է վերարտահանումների վրա, նաև վերջին կես տարվա ընթացքում ոսկու և թանկարժեք քարերի ներկրման, վերապիտակավորման անվան տակ նաև ՌԴ-ից դեպի արաբական երկրներ, հնդկաստան  արտահանման վրա։

Դրան նպաստել են նաև ավանդական գործոնները՝ առևտուրը, ծառայությունները, որոնք ավանդաբար գեներացնում են տնտեսական աճը։ Հատկապես այն վերաբերում է խաղաբիզնեսին, խաղադրույքներին։ Այս ամենին գումարվում է հանքարդյունաբերությունը և շինարարական ներկայիս փուչիկը։

Բայց եթե նայում ենք ֆինանսական համակարգի կացությանը, ապա մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ հատկապես վերջին 5-6 տարվա կտրվածքով պարտքի ահռելի կուտակումը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, պահանջում է սպասարկման հսկայական միջոցներ։ Միայն այս ավելի քան 2 մլրդ դոլարի միջոցներ է կլանելու ինչպես տոկոսավճարների մարումը՝ մոտավորապես 323 մլրդ դրամ, այնպես էլ մոտ 480 մլրդ դրամի՝ 1 մլրդ 200 մլն դոլարի մայր գումարների սպասարկում է արվելու։ Սրանք շատ մեծ թվեր են և այստեղ խոսվում է միայն պետական պարտքի մարման մասով։

Մյուս կողմից մասնավոր ավանդային կազմակերպություններն արտաքին աղբյուրներից ահռելի պարտքեր են կուտակել և ֆինանսական միջոցներ ներգավել։ Դրանք են մասնավոր բանկերը, մասնագիտացված վարկային կազմակերպությունները՝ ֆոնդերը։ Վերջիններս, լավ օրից չէ, որ այդ քաղաքականությանն են դիմում, քանի որ այսպես ասած գործող տոկոսադրույքների մկրատի՝ ԿԲ-ի վերաֆինանսավորման շատ բարձր տոկոսադրույքի պայմաններում, մասնավոր բանկերին և վարկային մյուս կազմակերպություններին, ինչպես նաև արտադրական սեկտորի խոշոր ընկերություններին ձեռնտու է արտարժույթով վարկային ռեսուրսները ներգրավել արտաքին աղբյուրներից և բնականաբար այդ ներգրավումները, որոնք մոտավորապես 5 մլրդ դոլարի են հասնում, ենթադրում են նաև  մարումներ և տոկոսավճարների սպասարկումներ։

Այս ամենը բերում է արտարժույթի նկատմամբ հսկայածավալ պահանջարկի։ Ահա հենց այս պատճառով և այս գործոնների համադրությամբ են եկրի արտաքին պահուսներն ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատվել՝ ի հեճուկս այն էլեմենտար դասագրքային ճշմարտության և պահանջի, որ երկրի արժույթային պահուստներն առնվազը պետք է լինեն ներմուծման 3.5 ամսվա ծածկույթը։ Տնտեսագիտական բուհի 2-րդ կուրսի յուրաքանչյուր ուսանող կբացատրի, որ արտաքին արժութային պահուսները չպետք է պակաս լինեն քան երկրի ներմուծման վերջին 3.5 ամսվա միջին ցուցանիշը։ Վերջին ցուցանիշներն ասում են, որ այդ ներմուծումներն ավելի մեծ են քան արտաքին արժույթային պահուստները։ Ոչ ոք այդ մասին չի խոսում, ոչինչ չեն ասում։

Panorama.am-Ինչպե՞ս է լինելու պետական պարտքի հետագա սպասարկումը և կառավարությունն ի՞նչ պետք է անի, որպեսզի միայն արտաքին պահուստները վատնելով չսպասարկի այն։

Ա. Մարգարյան-Էլ ավելի ծանր է լինելու 2025 թվականը պետական պարտքի սպասարկման առումով, ինչը նշանակում է, որ թե՛ տոկոսվճարների վճարումը, թե՛ մայր գումարների սպասարկումը լինելու է չափազանց բարդ, ծախսատար և պահանջելու է շատ մեծ ծավալի արտարժութային միջոցներ։ Այդ գումարները քաշում են և՛ կառավարությունը, և՛ մասնագիտացված ավանդային կազմակերպություները, և՛ արտադրական սեկտորի կազմակերպությունները։

Մասնագիտական դիտանկյունից այստեղ խնդիր չկա, այլ բան է, որ երկրի ֆինանսները կառավարողները, Կենտրոնական բանկը մեծ խնդիր ունեն այս ամենը, բոլոր այս հոսքերը պահել հավասարակշռված վիճակում։ Այն հնարավոր կլինի, եթե տնտեսությունը լինի կենսունակ, եթե միջին և երկարաժամկետ արժեստեղծող համակարգեր լինեն, բայց ինչպես նշեցի, դրանք առևտուրն ու վերարտահանումների գործոններն են, որոնք ես կանվանեի սպեկուլյացիաներ։ Թանկարժեք մետաղների վրա հիմնված սպեկուլյատիվ խաղերը ոչ մի լավ բանի չեն բերի և եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է սուվերեն դեֆոլտի՝այսինքը երկրի ֆինանսական համկարգի սնանկության խնդիր առաջանա։ Սա շատ լավ երևում է այն լարվածությունից և ջղաձգությունից, որ պետական կառույցներն այսօր քննարկում են, թե էլ որտեղից հնարավոր կլինի հարկ քերել և հասել են արդեն Եկեղեցու փոքրիկ գումարներին, փոքր և միջին ձեռնարկատիրության կյանքը բարդացնելուն և ամեն տեղից հարկային գանձումներ անելու արատավոր գործելաոճին։

Սա ոչ մի լավ տեղ չի տանի։ Հարկավոր է առողջացնել տնտեսական համակարգը, միջին և երկարաժամկետ քաղաքականություն վարել, պարտքի ներգավման քաղաքականությունը դնել ողջամտության հիմքերի վրա, բայց ես չեմ տեսնում նման ոչ ցանկություն, ո՛չ էլ կարողությո՛ւն։

Panorama.am-Ստացվում է, որ արտաքին պահուստների հաշվին ապահովվում է պարտքի սպասարկման համար անհրաժեշտ արտարժույթի քանակը, ինչի հետևանքով՝ վերջինիս նման մեծ պահանջարկի պայմաններում էլ դոլարը չի թանկանում։ Դրամի նման գերարժևորումը ինչպե՞ս է ազդում տնտեսության վրա։

Ա. Մարգարյան-Հայկական դրամը մնեծ հաշվով գերարժևորված է, ինչն առաջին հերթին հարվածում է հայրենական արտադրությանը և արտահանումներին։ Բայց տնտեսության ռեալ սեկտորի  մասին ոչ ոք չի մտածում։ Խոսքը գնում է սեփական հայրենական աշխատատեղերի ստեղծման մասին, որով ավելացված արժեք կստեղծվի և բնակչության համար կայուն եկամուտներ կապահովվի։ Այս օրակարգը պարզապես գոյություն չունի։

Մյուս կողմից էլ տարօրինակ և պարադոքս է, որ դոլարը էժան է։ Կառավարությունն ու ԿԲ-ն չեն վարում ընդլայնողական քաղաքականություն՝ հավելյալ էմիսիայի հաշվին։ Գնաճը շատ ցածր մակարդակի վրա է, նույնիսկ երբեմն իրավիճակը գնանկումային է և այս իրավիճակում  վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահվում է ահռելի՝ 8 %-ից բարձր մակարդակի վրա։ Այն դեպքում, երբ գնաճը 1.5-2 %-ի սահմաններում է, այն պարզապես անտրամաբանական, հակատրամաբանական քաղաքականություն է, որ ուղղված է առաջին հերթին սեփական տնտեսության զարգացման ծրագրերի դեմ։

Հասկանալի է, որ այդ էժան դոլարը, որքան էլ պարադոքսալ հնչի, պետք է առաջին հերթին կառավարությանը, որովհետև նա խրված է իր պարտքային օրակարգի մեջ։ Ինքը էժան դոլարը հավաքում է, որպեսզի պարտքը, որը խելագար ձևով կուտակել է՝ վերջին 5 տարվա ընթացքում միջին հաշվով յուրաքանչյուր տարի 1 մլրդ դոլարի չափով ավելացնելով, սպասարկի։ Այսօր պետական պարտքը 12 մլրդ դոլարի սահմաններում է և եթե դրան գումարենք մասնավոր պարտքերը, ապա մոտ 15 մլրդ դոլար է կոնսոլիդացված պարտքը և այդ ամենը սպասարկելու համար անհրաժեշտ է արժութային միջոցներ և այդ պահանջարկը  ստիպում է, որպեսզի կայուն պահվի նաև փոխարժեքը։

Ստացվում է փակ շրջան՝ զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնողական, դեվալվացիոն քաղաքականություն, այսինքը՝ ազգային արժույթի որոշակիորեն թուլացում՝ հետևաբար արտադրության ու արտահանումների խթանում։

Տրամաբանական ողջամիտ քաղաքականությունը դա պետք է լիներ, բայց քանի որ պարտքի բեռը, կամ կարճաժամկետ իրադրային օրակարգը, այդ փակուղային կացությունը, որ իրեն դրել է գործադիրի այս կաբինետը, ստիպում է մտածել այսօրվա վառվող ֆինանսների մասին՝ այն, բնականաբար, հետին պլան է մղել արտադրական ռեալ սեկտորի խթանման, զարգացման  գործիքները և առաջին պլանի վրա է պահում իր պարտքը սպասարկելու և դրանով խաղալու իր գործելակերպը։ Սա է պետական ֆինանսների ընդհանուր շրջանակը, որի մաս կազմող պետական արտաքին պահուսներն ընդամենը գործիքներ են։ Այն ինքանպատակ չէ, բայց պահուստը նաև արտաքին պարտքը սպասարկելու գործիք և միջոց է։ Դրան նայելով են նաև դոնորները որոշումներ կայացնում պարտքի նոր խմբաքանակներ տալ, թե չտալ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}