Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել: Այս մասին 24News-ին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Այս պահին Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:
Ըստ տեղեկությունների, մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ պահելու կասկածանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան