Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն. Բագրատ Սրբազան
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ, երկրներին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն՝ հիմնված արդեն առկա համաձայնագրերի վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին արտասահմանյան ԶԼՄ-ների հետ ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Հայաստանը պայմանագրային իրավահարաբերություններ ունի ՌԴ–ի հետ, չնայած այսօր այդ հարաբերությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ ամբողջությամբ կամ էապես խաթարված են։
Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակին և նորմալ հունի մեջ դրվեն։
Մեր հարաբերությունները պահանջում են չափազանց խորը երկխոսություն և փոխըմբռնում։ Այս փուլում մենք գտնվում ենք այդ հարաբերությունների բացակայության վիճակում։ Խնդիրները շատ են, բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը լուծել փոխըմբռնման ու երկխոսության մակարդակով»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների, այդ թվում BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների
- Կիրակի օրը, 18:30-ին Հանրապետության հրապարակում կլինի առանցքային հանրահավաք. Բագրատ Սրբազան
- Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ, որոնք այսօր միլիարդների շրջանառություն ունեն․ Բագրատյան
- Բոլորը երեսուն արծաթով վաճառված մարդիկ են, իրենց կաշին վաճառքի հանած մարդիկ․ Բագրատ սրբազան
- «Մեր առջև դրված ծրագիրը ճշմարտության հաղթանակն է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև․ Բագրատ սրբազան
- Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան