Նույնիսկ միակողմանի զիջումները չեն կարող հանգեցնել խաղաղության, արդյոք դա բանակցություն է. Բագրատ Սրբազան
«Լիարժեք բանակցություններ չկան, և պարզ չէ, թե ինչպիսին կարող է լինել խաղաղությունը՝ սպառնալիքների և պահանջների ֆոնին։ Ակնհայտ են միայն Բաքվի պահանջները»,-այս մասին արտասահմանյան ԶԼՄ-ների հետ ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիա-ի հարցին` հնարավո՞ր է 1 ամսում հասնել խաղաղության պայմանագրի կնքնան հարցին։
«Հայկական կողմը հանդես է գալիս միայն այդ պահանջների հնազանդ կատարողի դերում։ Եվ նույնիսկ այդ դեպքում ՀՀ իշխանությունները չեն կարող երաշխավորել, որ խաղաղություն կլինի։
Նրանք, օրինակ, չեն ասում, որ Տավուշում այդ 4 գյուղերը հանձնելուց հետո ռիսկերը վերանում են։ Նրանց խոսքով՝ ռիսկերը միայն նվազում են։ Նույնիսկ միակողմանի զիջումները չեն կարող հանգեցնել խաղաղության։ Արդյոք դա բանակցություն է»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն. Բագրատ Սրբազան
- Քաղաքագետ. Ալիևը շտապում է, իսկ Հայաստանի գործող կառավարությունը հերթական անգամ պատրաստ կլինի դավաճանության
- Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների
- ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
- Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար
- Կիրակի օրը, 18:30-ին Հանրապետության հրապարակում կլինի առանցքային հանրահավաք. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան